Դեկտեմբերի 3-8-ը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց համալսարանի բոլոր 10 ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումներն անցնում

էին անկաշկանդ մթնոլորտում, դրանց չէին մասնակցում ֆակուլտետների դեկանները եւ ուսանողներն իրենց հուզող խնդիրները ներկայացնում էին անձամբ ռեկտորին:
Ուսանողների հիմնական դժգոհությունը տարբեր մասնագիտությունների գծով պրակտիկայի ոչ այնքան արդյունավետ անցկացումից էր: Ռեկտորն էլ համաձայնեց, որ պրակտիկան այսօր կրում է ավելի շատ ձեւական բնույթ, չնայած դրա խիստ կարեւորությանը:

Այն նաեւ մեր աքիլլեսյան գարշապարն է, եւ այժմ համալսարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողների պրակտիկան անցնի հավուր պատշաճի: Նա տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվա ամռանը պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն Արեւմտյան Հայաստանում, հոգեբան ուսանողների համար բանակցություններ են տարվում Մոսկվայի լավագույն բուհերում պրակտիկան անցկացնելու վերաբերյալ:
Թանգարանագիտության բաժնի ուսանողներին Ռուբեն Միրզախանյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կուրսեցիները հետագայում հնարավորություն կունենան անձամբ տեսնել աշխարհի լավագույն թանգարաններն ու պատկերասրահները:
Օուլուի համալսարանի հետ կնքված համագործակցության համաձայնագրով լայն հնարավորություններ է ստեղծված հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների համար, որոնք կմասնակցեն փոխանակման ծրագրերի եւ ուսումնառության մի որոշակի ժամանակահատված կանցկացնեն Եվրոպայում:
Ընդհանրապես, վերջին շրջանում բուհի ղեկավարության որդեգրած քաղաքականության արդյունքում համալսարանի ուսանողները կունենան ակտիվ պրակտիկա ինչպես

հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Ուսանողների մյուս խումբ հարցերը վերաբերում էին ուսումնական ծրագրերին եւ քննություններին. ավարտական կուրսի ուսանողները առաջարկում են միջանկյալ քննությունները հանել, որպեսզի իրենք պատշաճ պատրաստվեն ավարտական որակավորման քննությանը:
Մյուսներն էլ գտնում էին, որ գրավոր քննությունն այնքան էլ տեղին չէ որոշ առարկաներից, սակայն ռեկտորը նկատեց, որ ամբողջ աշխարհում են քննությունները գրավոր հանձնում եւ ուսումնական հաստատություններում, եւ աշխատանքի տեղավորելիս:
.jpg)
Բայց սա նաեւ չի ենթադրում բանավոր խոսքի արժեզրկում, հատկապես ուսուցչի համար նույնքան եւ նույնիսկ ավելի կարեւոր է բանավոր հաղորդակցությունը աշակերտի հետ:
Ուսանողները ռեկտորին շնորհակալություն հայտնեցին համալսարանում տարվող ակնհայտ բարեփոխումների, միջազգային համագործակցության, ուսանողների ֆիզպատրաստությանը, սննդին եւ ընդհանրապես ուսանողության խնդիրներին հատկացվող ուշադրության համար:
Իսկ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները պատմեցին, որ երբ համալսարաններից մեկի

ուսանողներն այցելել են Մանկավարժականի նորաբաց թանգարան ՝ զարմանքով ու հիացմունքով ասել են. ՙնախանձում ենք, երանի ձեզ՚ :
Այս խոսքերից հետո ուսանողներն իրենց ձեռքով պատրաստած խորհրդանշական ՙաչքի հուլունք՚ նվիրեցին ռեկտորին՝ նկատելով, որ թեեւ իրենք սնահավատ չեն, բայց այդ թալիսմանը հաջողություն կբերի ռեկտորին:
Ռուբեն Միրզախանյանն էլ բոլոր ֆակուլտետների գերազանց առաջադիմությամբ ուսանողներին հուշանվերներ հանձնեց:
