ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուռն քննարկումներ ճշգրիտ գիտությունների սեկցիայում
14.12.2012
Գիտաժողովի վերջին մասնաճյուղում ներկայացվեցին և քննարկվեցին ճշգրիտ գիտություները: Այս մասնաճյուղի համանախագահներն էին մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Գագիկ Դեմիրխանյանը, ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Էդվարդ Կոկանյանը և ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը: 14 զեկուցողները ներկայացրին հետաքրքիր, բովանդակալից զեկույցներ` մեծամասամբ համալրված սլայդ-շոուներով:
Համանախագահ Գագիկ Դեմիրխանյանը ներկայացրեց ջերմաստիճանային օպտիկական սենսորների ուսումնասիրումն այն բյուրեղների հենքի վրա, որոնք աճեցվել են և շարունակում են աճեցվել ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում և Մանկավարժական համալսարանում:
Զեկույցում ներկայացվեց արդեն իսկ կատարված աշխատանքը. մի քանի բյուրեղների տեսական հաշվարկներ, էքսպերիմենտալ չափումներ, որոնց մի մասն էլ կատարվել էր նաև Ֆրանսիայում:
Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանի ներկայացրած զեկույցը բուռն քննարկումների առիթ դարձավ:
<Արդյոք շատ հեռու ենք արևմուտքից> թեմայով զեկույցում պրոֆեսորն անդրադարձել էր դասավանդման մեթոդիկային` ընդգծելով, որ արևմուտքում կիրառվող դասավանդման մեթոդներն ավելի արդյունավետ են, ինչպես նաև հետաքրքիր և աշխույժ են դարձնում դասապրոսեցը:
Անդրադառնալով գիտաժողովին ներկայացված թեմաներին` Գագիկ Դեմիրխանյանն նշեց. <Բոլոր ներկայցված թեմաններն էլ ունեն որոշակի արժեք, կային թեմաներ, որոնք մղում էին բուռն քննարկումների: Գիտաժողովի ընթացքում ներկաները կիսվեցին իրենց մտքերով, տեսակետներով, որն էլ կնպաստի նորանոր համագործակցություների>:
Գիտաժողովում ներկայացված էին նաև ստենդային զեկույցներ: