ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խրախուսական պարգևներ`լավագույններին
17.12.2012
Մանկավարժական համալսարանում ամեն տարի անցկացվում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը: Համապատասխան կանոնակարգով անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և խրախուսել բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող լավագույն, բանիմաց ուսանողների կրթական, գիտական, հասարակական ակտիվությունը:
Այս տարի բուհի տասը ֆակուլտետների լավագույն 10 ուսանողներին անակնկալ էր սպասվում.նրանք խրախուսական նվերներ ստացան համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանից:
Ուսանողների զարմանքը մեծ էր. համալասարանի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող մեդալից, բուհի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող ալբոմից բացի նրանք ստացան վերջին սերնդի գերժամանակակից պլանշետային համակարգիչներ, իսկ «Համալսարանի լավագույն ուսանողուհի» Սոնա Թումանյանը` նոութբուք:
«Նախորդ տարիներին մեր համալսարանի կողմից լավագույններին խրախուսելը կրում էր այլ բնույթ.ուսանողները մեկնում էին արտերկրիր` սովորելու կամ հանգստանալու նպատակով: Ձեզ տրված լավագույն գնահատականը լավագույնը հռչակելն է»,-ասաց Ռուբեն Միրզախանյանը:
Վերջինս դժվարացավ ասել, թե այդ կոչումն ու՞մ համար է առավել պարտավորեցնող` ուսանողների՞, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պետք է վերահաստատեն այն, թե՞ բուհի, որը պարտավորված է ուսանողների հետագա կայացման համար:
Ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեց իրեն, պատմեց ձեռքբերումների և անելիքների մասին:
Ուսանողներից շատերն անկեղծացան` ուսումը շարունակելու են կամ հարազատ կրթօջախում կամ արտասահմանի լավագույն բուհերում:
Անվճար համակարգում սովորող Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի լավագույն ուսանող Հովհաննես Արիստակեսյանը կրթությունը համատեղում է աշխատանքի հետ: Համալսարանական կրթությունից գոհ է, սակայն հետագա մասնագիտական վերելքը պատկերացնում է Լոնդոնում`ցանկանալով մասնագիտանալ մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտում: Խոստանում է դիմադրել գայթակղությանն ու վերադառնալ հայրենիք:
Համալսարանի լավագույն ուսանողուհին այս տարի Օտար լեզուների ֆակուլտետից է: Սոնա Թորոսյանի համար լավագույնի տիտղոսը պարտավորեցնող է. վստահեցնում է` այն ըստ արժանվույն կկրի:
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության թեկնածուներին առաջադրում են ֆակուլտետները. յուրաքանչյուր ֆակուլտետային Ուսանողական խորհուրդ ընտրում է ֆակուլտետի լավագույն ուսանող և ներկայացնում Համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը: