ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշվետու համերգ
21.12.2012
Օրերս կայացավ Սկզբնական կրթության ֆակուլտետի առաջին կուրսեցիների երգչախմբի հաշվետու համերգը:
Երգացանկում ընդգրկված էին հայ դասական, մանկական և երգչախմբի համար մշակված ժողովրդական երգեր:
Նշենք, որ ուսանողական այս երգչախումբը գործում է շուրջ 15 տարի և ամեն տարի վերակազմավորվում է՝ ընդգրկելով միայն առաջին կուրսեցիներին:
Երգչախմբում նրանք ձեռք են բերում ոչ միայն երգարվեստի վերաբերյալ տարրական գիտելիքներ, այլև գեղագիտական ճաշակ ու կրտսեր դասարաններում աշխատելու հմտություններ:
Խմբերգային երգեցողությունը համախմբում է ուսանողներին, համակում բարձր զգացմունքներով, սերմանում սեր և հոգատար վերաբերմունք երեխաների նկատմամբ:
Երգչախումբը ղեկավարում է այս ասպարեզում երկար տարիների փորձ ունեցող հմուտ խմբավար և մանկավարժ, մանկավարժական համալսարանի դոցենտ Վաչագան Նավասարդյանը, որի թե՛ մասնագիտական կարողությունները, թե՛ մարդկային նկարագրի ազդեցությունը մեծ է ուսանողների բարոյական կերպարի ձևավորման գործում: