«Գիտելիքն է մարդու ուղեկիցը նրա ամեն մի ճանապարհին», «Որտեղ խելք, այնտեղ հզորություն», «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք». այս կարգախոսներով էին մրցում ՀՊՄՀ

հենակետային (ավագ դպրոց) վարժարանի հումանիտար և բնագիտական հոսքերի 10-11-րդ դասարանների աշակերտները:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էին երեք` «Ֆեմիդա», «Նժդեհ» և «էվրիկա» թիմերը. ուժ, գիտելիք, կամք, հավասարակշռություն, արդարություն. խմբերից յուրաքանչյուրն ընտրել էր իր խորհրդանիշը:
Մրցույթի նպատակն էր ստուգել աշխարհագրություն, գրականություն, պատմություն, ֆիզիկա և տրամաբանություն առարկաների վերաբերյալ աշակերտների ունեցած գիտելիքներն ու իմացությունը:
Խաղի ողջ ընթացքում իշխում էր մրցակցության առողջ մթնոլորտ: Մասնակիցները հուզված էին, ուրախ և առավել ոգևորված. նրանք առաջին անգամ մեծ միջավայրում ինքնադրսևորվելու հնարավորություն ունեին:
Սաներին ուշիուշով հետևող ուսուցիչները գոհ էին.նրանց սպասելիքներն ու աշխատանքն ապարդյուն չի եղել:
Թեժ և համառ պայքարում առավել միավորներով հաղթեց «Էվրիկա» թիմը. մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: