Մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը`www.armspu.am-ը, մեկ տարեկան է: Բուհի կայքէջի պաշտոնական բացումը կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 23-
.jpg)
ին`Կառավարման խորհրդի նիստի ժամանակ:
Գործունեության մեկ տարվա ընթացքում կայքն առաջնորդվել է օպերատիվության սկզբունքով՝ ապահովելով առավել ամբողջական տեղեկատվություն բուհի բոլոր ստորաբաժանումների վերաբերյալ: Կայքն անդրադարձել է նաև ներհամալսարանական և միջբուհական իրադարձություններին` անմասն չմնալով նաև բուհի միջազգային, տարածաշրջանային, հանրապետական մեծածավալ գիտաժողովները լուսաբանելիս:
Ամենօրյա միջոցառումներ լուսաբանելուց զատ, կատարվել են բազմապիսի աշխատանքներ կայքն առավել գրավիչ, դինամիկ և բազմաֆունկցիոնալ դարձնելու համար:
Այսօր և հետագայում էլ կայքը կկրի ծրագրային բազմապիսի փոփոխություններ, որոնք հագեցած կլինեն արդի տեխնիկական և բովանդակայաին նորույթներով:
Ի դեպ, մոտ ապագայում կգործարկվի նաև կայքի ՀՊՄՀ ռադիոն, ապա նաև ՀՊՄՀ TV բաժինը: