ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողների այցը ՙՓրկություն՚ ՀԿ
25.12.2012
Պատմության և Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը Արհմիության ֆինանսական աջակցությամբ հերթական բարեգործական այցով այս անգամ ՙՓրկություն՚ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում էր:
Տրեմուտին բեմադրված ներկայացումն ու ամանորյա նվերներն իսկական անակնակալ էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
«Այսօր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների առօրյա խնամքը և սոցիալական խնդիրները հիմնականում գտնվում են ընտանիքների և պետական հատուկ հաստատությունների հոգածության ներքո, որն ակնհայտորեն բավարար չէ նրանց կենսագործունեությունը լիարժեք ապահովելու և հասարակության մեջ ինտեգրվելու համար:
Նրանք չունեն համապատասխան միջավայր, որը կապահովեր նրանց առօրյա զբաղվացությունը, զերծ կպահեր հակահասարակական արարքներից»,- նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետեի
ուսանողուհի Իրինա Մարգարյանը:
Վերջինս կարևորեց նաև երեխաների համար համապատասխան միջավայրի առկայությունը, որը չգտնելու դեպքում նրանքհայտնվում են մանկատանը կամ հատուկ տիպի հաստատություններում:
Նշենք, որ ՙՓրկություն՚ ՀԿ-ն Երևան քաղաքում ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող միակ կենտրոնն է, ուր ամեն օր տարբեր համայնքներից հաճախում են շուրջ 60 երեխա: