Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությամբ ուսանողների համար հաճախ են կազմակերպվում

հանդիպումներ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
Օրերս նրանց հյուրընկալել էր ՊՆ գաղափարադաստիարակչական և տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ, Արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ալեքսանյանը:
Նպատակ ունենալով բարձրացնել նաև ուսանողների ռազմահայրենասիրական ոգին՝ վերջինս ականատեսի աչքերով պատմեց Արցախյան ազատամարտի ընթացքը, պատճառներն ու հետևանքները:
Հանդիպման հաջորդ հատվածն առավել տեղեկատվական էր. բանակում գաղափարադաստիարակչական գործընթացը ղեկավարող Արթուր Ալեքսանյանը պատասխանեց ուսանողների հետաքրքրող հարցերին:
Ապագա ռազմական հոգեբաններին հետաքրքրում էր զինված ուժերի ստորաբաժանումներում դաստիարակության գործընթացի կազմակերպումն ու իրականացման ձևերը:
4-րդ՝ ավարտական կուրսի ուսանողներն առավել շատ հետաքրքրված էին նրանով, թե ավարտելուց հետո ինչպես կարող են բանակում ծառայել որպես ռազմական հոգեբան:
Արթուր Ալեքսանյանը Մանկավարժական համալսարանի գրադարանին նվիրեց իր հեղինակած «Սարն ի վեր» Արցախյան ազատամարտի մասին երգերի և բանանաստեղծությունների ժողովածուն: