Բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ պարգևատրվեցին նաև այն աշխատակիցները, ովքեր բուռն և ակտիվ մասնակցություն ունեցան հոբելյանական միջոցառումների կազմակերպման

գործում:
Այդ շրջանակում այսօր համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 90-ամյակը խորհրդանշող մեդալով պարգևատրեց Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանին, Լրատվության և հանրության կապերի հետ վարչության պետ Դիանա Մարկոսյանին, Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանին, «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին, ռեկտորի օգնական Մարիամ Իսպիրյանին, Անվտանգության ծառայության պետ Սամվել Ափրոյանին և վերջինիս տեղակալ Գեղամ Մխիթարյանին:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց տոնական միջոցառումների ակտիվ լուսաբանման, արդյունավետ մասնակցության, ինչպես նաև դրանց պատշաճ կազմակերպան համար՝ մաղթելով ձեռքբերումներով և հաջողություններով լի աշխատանքային նոր տարի: