Այսօր կայացավ գիտական խորհրդի այս տարվա վերջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էին 2012 թվականի ընթացքում համալսարանում կատարված աշխատանքների և պետական

բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների և հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի ընթացիկ հաշվետվությունները, գիտական կոչումների շնորհումը և ընթացիկ այլ հարցեր:
Մինչ օրակարգին անցնելը, համալսարանի գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին:
Ներկայացված թեկնածուներին դոցենտի և պրոֆեսորի կոչումներ շնորհելու համար անցկացվեց գաղտնի քվեարկություն:
Ապա ռեկտորը ներկայացրեց անցած տարվա ընթացքում ուսումնական գործընթացում կատարված փոփոխությունները՝ կիսամյակային առարկաների թվի նվազեցումը, մի շարք առարկաների ներդրումը, առարկայական ծրագրերը հստակեցումը: Վերջինս կարևորեց նաև բակալավրի և մագիստրատուրայի ուսումնական ծրագրերում «Ներառական կրթություն» առարկայի ներդրումը, որը համապատասխանում է ուսումնական գործընթացին նոր մոտեցումներին:
Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև ամբիոնների կառուցվածքային փոփոխությունները, որոնք, կրելով անվանական փոփոխություններ, համապատասխանեցվում են դպրոցական ծրագրերին:

Ներկայացնելով ուսումնական ծրագրերի այլ փոփոխություններ ևս՝ ռեկտորը նշեց. «Ուսումնական ծրագրերի փոփոխությունները պետք է բխեն դպրոցական ծրագրերից: Պետք է զգույշ ու անվրեպ լինել կարևոր փոփոխություններից առաջ. միանգամից և կտրուկ փոփոխությունները թե´ իմաստային, թե´ բովանդակային առումներով արդյունավետ չեն»:
Անդրադառնալով գիտական գործունեությանը՝ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ բուհի հիմնարար խնդիրներից մեկն է համալսարանը դարձնել գիտահետազոտական կարևոր կենտրոն՝ նախապատվությունը տալով դպրոցական ծրագրերի հետ առնչվող ուղղություններին:
Անդրադառնալով նախորդ տարվա գիտական ձեռքբերումներին՝ նա կարևորեց այն կոնֆերանսներն ու միջազգային գիտաժողովները, որոնց մասնակցել են 14 երկրների աշխարհահռչակ գիտնականներ:
Ռեկտորը ներկայացրեց նաև 2012 թվականի ընթացքում կատարված ծախսերն ու եկամտի նախահաշիվը՝ իր ելույթն ավարտելով աշխատանքային հետևյալ սկզբունքով՝ ցանկացած դրսևորման մեջ լինելու ենք լավագույնը:
Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը ներկայացրեց Մանկավարժական համալսարանում գիտական

աշխատանքների ընթացքը, 2012 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերը, դրանց տեսակները, բազային ֆինանսավորումը, «Գիտահետազոտական կենտրոն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև 2013 թվականին ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ:
Կամո Վարդանյանն առանձնակի անդրադարձավ Հոգեբանություն գիտահետազոտական լաբորատորիա «Ապագա մանկավարժների անձնային և մասնագիտական կոմպետենտության գնահատումն ու զարգացումը և ուսումնական իրադրությունների մոդելավորման հոգեբանական հիմնախնդիրները» ծրագրին, դրա շրջանակներում կատարված աշխատանքներին՝ մշակված մեթոդներին, ծրագրերին, ուղեցույցներին, նախագծերին:
Նիստի ավարտին ամփոփվեցին քվեարկության արդյունքները. դոցենտի կոչում շնորհվեց դասախոսներ Գոհար Արաջյանին, Աշոտ Եսայանին, Սարգիս Գայիջյանին, Շաքե Թադևոսյանին, Կարեն Խոջոյանին, Վարուժան Վարդապետյանին, Նունե Օրդյանին, իսկ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Շաղգամյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում: