ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեց Տեմպուս VI մրցույթի բնապահպանական ծրագիրը
18.01.2013
Մանկավարժական համալասարանում բնապահպանական խնդիրների շուրջ բազմիցս կազմակերպվել են քննարկումներ, կոնֆերանսներ և գիտոժողովներ:
Օրերս «Տեմպուս»-ի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել էր հանդիպում հայաստանյան ութ բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
Վերջիններս քննարկեցին «Տեմպուս»-ի առաջնային ծրագրերից մեկը, որը վերաբերում է բնապահպանության ոլորտին, հիմնախնդիրներին:
Հայաստանում «Տեմպուս» ծրագրի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց TEMPUS 6-րդ մրցույթին ներկայացվող հնարավոր ծրագրերի ձևաչափը, ուղղությունները, կանոնները, ֆինանսավորումը, տևողությունն ու ծրագիրը գրելու վերջնաժամկետը:
Լանա Կառլովան ներկաներին ծանոթացրեց նաև հետազոտող, բնապահպան, Գերմանիայի սուզումների գիտական ասոցիացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Մեհրենսին:
Վերջինս մեծ հետաքրքրություն ունի կապ հաստատել հայ գործընկերների հետ և մշակել «Տեմպուս»-ի ծրագրային առաջարկ: Քրիստոֆ Մեհրենսին կնպաստի նաև գերմանական կողմի հետ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը ինչպես «Տեմպուս»-ի շրջանակում, այնպես էլ ծրագրից դուրս:
Հանդիպման ընթացքում ծավալվեց բուռն քննարկում` պարզելու համար, թե որքանով են տարբեր հաստատությունները առնչվում բնապահպանական խնդիրներին, ինչ մոտեցումներ և առաջարկներ ունեն ծրագրի իրականացման համար:
Նշենք, որ հետազոտող Քրիստոֆ Մեհրենսը այցի ընթացքում կհյուրընկալվի այլ հաստատություններում ևս՝ քննարկելու «Տեմպուս» ծրագրի շրջանակում համագործակցության ուղղությունները: