Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրնըկալել էր Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին:Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն

Միրզախանյանը, ողջունելով օտարերկրյա հյուրերին, նրանց ծանոթացրեց հանրապետությունում մանկավարժական խոշորագույն հաստատություններից մեկի գործունեությանը, ապա անդրադարձավ ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը:
Ռեկտորը կարևորեց այն հանգամանքը, որ ամեն տարի Մանկավարժական համալսարան ընդունվող ավելի քան 4000 ուսանող հնարավորություն ունի հիմնական մասնագիտությունից բացի տիրապետել նաև արքայական խաղի հմտություններին, և այն դասավանդել դպրոցում:
Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատեց` վերջին շրջանում Հայաստանի կրթական ոլորտը հետաքրքիր է նաև եվրոպական երկրներին.«Այսօր կրթական ոլորտում իրակացվում են բազում փոփոխություններ, որոնցում չափազանց կարևորում եմ աշխարհի կրթական փորձի և տվյալ երկրի հարուստ ավանդույթների զուգադրումը»,-ասաց Ռուբեն Միրզախանյանը: Նա հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում դասավանդվում է շախմատը:

Մանկավարժականում, ինչպես նաև ուսումնական մյուս հաստատություններում, երկար տարիներ գործել է Ֆիզիկակական կուլտուրայի ամբիոն: Մանկավարժականում այդ ամբիոնը վերանվանվեց Շախմատի և սպորտի` կրելով նաև բովանդակային լուրջ փոփոխություններ: Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ ամբիոնը ղեկավարում է ՀՀ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչը նույնպես հաջողության հասնելու կարևոր գրավականներից է:
Սմբատ Լպուտյանն էլ հավելեց. «Անհրաժեշտ է օգտագործել պահն ու Հայաստանի շախմատային հարուստ փորձը տարածել ողջ Եվրոպայում»:
Եվրոպական շախմատային միության նախագահՍիլվիո Դանաիլովն իր ուրախությունը հայտնեց շախմատի առաջատար երկրներից մեկում` Հայաստանում գտնվելու կապակցությամբ.«Մենք նման ենք անփորձ աշակերտների, ովքեր հետևում են այդ բնագավառում ձեր հաջողություններին և ցանկանում ենք փորձառություն ձեռք բերել` Եվրամիության դպրոցներում առարկան լավագույնս դասավանդելու համար»: