Մանկավարժական համալսարանում կայացավ Միջբուհական կոնսորցիումի այս տարվա առաջին նիստը:

Նիստի օրակարգի առանցքային հարցը կոնսորցիումի գործունեությունը շարունակելու մասին հուշագրի ստորագրումն էր:
Հուշագրի համաձայն՝ կոնսորցիումի անդամները՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական, Գավառի, Գորիսի և Արցախի պետական համալսարանները, Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտները և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը, իրենց լիազորությունների շրջանակում կշարունակեն Միջբուհական կոնսորցիումի գործունեությունը:
Նշենք, որ Միջբուհական կոնսորցիումը նախատեսում է ՀՀ-ում բարձրագույն մանկավարժական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում կիրառել Բոլոնյան գործընթացի սկզբունքները, մշակել և ներդնել արդի պահանջներին համապատասխան կրթական չափորոշիչներ, ապահովել կրթության բարձր որակ, կայուն ֆինանսավորում և կրթության սոցիալական ուղղվածություն, խթանել ակադեմիական շարժունակությունն ու հետազոտական աշխատանքները: