Մանակավարժական համալսարանը հաճախ է կազմակերպում միջազգային կոնֆերանսներ, գիտաժողովներ տարբեր հիմնախնդիրների շուրջ:

Ընթացիկ տարում կազմակերպվելիք երեք միջազգային գիտաժողովների կազմակերպչական աշխատանքների շուրջ այսօր բուհի Միջազգային համագործակցության բաժինը կազմակերպել էր աշխատանքային քննարկում:
Բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը գիտաժողովների կազմակերպիչ հանդիսացող ֆակուլտետների կազմկոմիտեներին ներկայացրեց այն կարևոր ու առանցքային դրույթները, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնել գիտաժողովներ կազմակերպելիս:
Քննարկման ընթացքում խիստ կարևորվեց գիտաժողովի կազմակերպման նպատակները, խնդիրներն ու գործընթացի ճիշտ կազմակերպումը՝ պլանավորում, իրագործում և գնահատում:
Հաշվի առնելով նաև նախորդ տարիների փորձն ու արդյունքները՝ Քրիստինա Ծատուրյանն անդրադարձավ միջոցառման նախագծմանն ու մանրամասն ներկայացրեց գործողությունների հաջորդականությունը:
Գիտության և հետբուհական գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը նշեց, որ ցանկալի արդյունքների հասնելու համար խիստ կարևոր է հետևել միջազգային գիտաժողովներ անցկացնելու ձևաչափերին՝ հատկապես դրանց բովանդակությանը:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների: Նա կարևորեց խորհրդակցության անցկացումը՝ այն համարելով որակյալ գիտաժողով կազմակերպելու իսկական ուղեցույց:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանն էլ նկատեց. «Մինչ օրս շատ հարցեր թվում էին մանրուքներ, սակայն այսօրվա ստացած տեղեկատվությունն ապացուցեց՝ հենց այդ մանրուքներն են էականորեն ազդում կոնֆերանսի որակի վրա և որոշում դրանց արդյունավետությունը»:
Կազմակերպչական հարցերի շուրջ գիտաժողովների պատասխանատուների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները կլինեն շարունակական: