ՀՊՄՀ գիտական գրադարանի mankavarzh.do.am կայքը երեք տարեկան է:
.jpg)
Անցած 1095 օրերին կայքը ներկայացրել է ինչպես գրադարանի, այնպես էլ համալսարանի առօրյան`նպաստելով նաև համալսարանի միջազգայնացմանը:
Կայքի բոլոր բաժինները «Մեր մասին», «Գրապահոց», «Միջոցառումներ», «Հաշվետվություն», «Պատկերասրահ», «Շտեմարան», «Ողջույն» հագեցած են բազմաթիվ նյութերով և լուսանկարներով:
Կատարված աշխատանքների արդյունքում կայքը ճանաչում է ձեռք բերել` 3 տարիների ընթացքում ունենալով 89.383 այցելու:
2013 թվականի կայքում հրատարակվել են ՀՊՄՀ ուսանողներ Հասմիկ Չախալյանի, Սերվեն Խաչատրյանի, Անուշ Միքայելյանի, Հրաչյա-Ժորա Հակոբյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի բանաստեղծական շարքերը: