ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ գիտական գրադարանն առաջատարներից է
14.02.2013
Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել է «Հայաստանի գրադարանները. 2011» գիրքը, որտեղ ամփոփված են Հայաստանի հանրային բնույթի գրադարանների 2011 թվականի վիճակագրական տվյալները:
Գրքում զետեղված են ինչպես 16 պետական բուհերի, այնպես էլ Հայաստանի ազգային, հանրային, մարզային, քաղաքային, գյուղական, մանկական և երաժշտագիտական գրադարանների 2011թվականի այցելուների ցուցանիշները:
Վիճակագրության համաձայն` ՀՊՄՀ գիտական գրադարանն առաջատարներից է. 2011 թվականին այն ունեցել է 16.596 ընթերցող և տարվա ընթացքում ապահովել է տպագիր միավորի 2.206.622 շրջանառություն:
Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանն ունեցել է /15.000 ընթերցող, 1.900.610 շրջանառություն /, իսկ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` /5650 ընթերցող, 185.467 շրջանառություն/:
«ՀՊՄՀ գիտական գրադարանում այցելուների սխալ կամ թերի հաշվարկը նախկինում թույլ չէր տալիս խոսել օգտվողների հստակ թվի մասին: Այդ բացն այսօր շտկվել է.գրադարանի այցելուները ներկայանում են իրենց ընթերցողական տոմսերով, գրանցվում, իսկ օրվա ավարտին էլ ամփոփվում է նրանց քանակն ու տեսքի բերվում թվերի ճշգրտությունը»,- armspu.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանց:
Ի դեպ, բացի ՀՊՄՀ դասախոսներից և ուսանողներից, գրադարանը սպասարկում է նաեւ այլ բուհերի շուրջ 2000 ուսանողների: