Մանկավարժական համալսարանում շարունակվում է մագիստրոսական թեզերի պաշտպանության ամփոփիչ ատեստավորումը:.jpg)
Այսօր իրենց ուսումնառության ընթացքում կատարած ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները ներկայացրին Սկզբնական կրթության «Մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/» մասնագիտության 13 մագիստրոսներ:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտություների թեկանածու, դոցենտ, քննական հանձնաժողովի անդամ Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը`Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյան, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյան, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սվետլանա Մարության, ԿԱԻ նախադպրոցական և տարրական կրթության բաժնի վարիչ Կարինե Թորոսյան, Առողջության և կրթության հայկական կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Արմեն Բեջանյան, Աջափնյակ համայնքի թիվ 42 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Ջուլիետա Թաղիանոսյան:
Քննական հանձնաժողովը նախագահում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական հարցերով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ֆրունզիկ Ղազարյանը:

Պաշտպանության ընթացքում մագիստրոսները ներկայացրին թեզում առաջադրված հիմնահարցերի արդիականությունը, հետազոտության վարկածը, նպատակները, գործնական և տեսական նշանակությունները, հետազոտության ընթացքում կիրառած մեթոդները, արդյունքների վերլուծությունները:
Ավարտին Ֆրունզիկ Ղազարյանը, որը Մանկավարժականում բազմիցս ղեկավարել է քննական հանձնաժողովները, ասաց. «Գովելի է, որ շրջանավարտների 50 տոկոսն արդեն իսկ աշխատում է իր մասնագիտությամբ: Այսօր ներկայացված մագիստրոսական թեզերի պատրաստման որակը բարձր էր. շրջանավարտները ներկայացրին հետազոտության ընթացքում կիրառած սեփական մեթոդներն ու ստացված արդյունքները»:
Ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ հավելեց`որակավորման քննություններն ընթացել են սահմանաված կարգով, խաղաղ և աշխատանքային մթնոլորտում. «Ակնկալիքներս չարդարացան, արդյունքներն էլ սպասվածից համեստ են, ինչը խորհելու տեղիք է տալիս: Մագիստրոսական կրթության մակարդակն արդեն իսկ ենթադրում է հետազոտական բարձր կարողությունները: Մենք աշխատանքներ ենք տանում մագիստրոսական կրթական ծրագրերը ուժեղացնելու և հետազոտական թեզերը պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնելու համար»:
Դեկանի խոսքով առաջադիմության ոչ բավարար լինելու հիմնական պատճառն այն է, որ 13 մագիստրոսներից և ոչ մեկը մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությամբ բազային կրթություն չի ունեցել. «Սկզբնականի փոխարեն գործող Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետը այս մասնագիտությամբ բակալավրիատի շրջանավարտներ չի ունեցել: Կուրսը ձևավորվել է մեր և այլ այլ բուհերն ավարտած տարբեր մասնագիտություններ ունեցող շրջանավարտներով: Եվ չնայած արդյունքներին`չափազանց կարևորում եմ, որ այս մասնագիտությունը երիտասարդների համար շարունակում է գրավիչ լինել»:
Նշենք, որ փետրվարի 15-ին մագիստրոսական թեզերը կպաշտպանեն Մանկավարժություն և հոգենբանություն (նախադպրոցական) մասնագիտության 18 մագիստրոսներ: