ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթաթոշակ լավագույններին
20.02.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից բուհի 93 ուսանողների հանձնեց հավաստագրեր:
Հավաստագրի համաձայն` բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած, սոցիալապես անապահով և սահմանամերձ շրջանների ուսանողների 2012-2013 ուսումնական տարվա վարձավճարները կզեղչվի 80 հազար դրամով:
Շնորհավորելով ուսանողներին` Ուսանողական խորհրդի նախագահը կոչ արեց առաջնային համարել կրթությունն ու գիտությունը և լինել հնարավորինս ակտիվ.«Սա հաջողված ծրագիր է, որը կխթանի ուսանողների կրթական մակարդակի և առաջադիմության բարձրացմանը: Ծրագրին դիմած 104 ուսանողներից 93-ը ստացան այդ հնարավորությունը.սա լավ ցուցանիշ է և բուհի հերթական հաղթանակը»,-հավելեց Ներսիկ Մարգարյանը:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Արզումանյանը ծրագրին դիմել է անմիջապես` կազմել է անհրաժեշտ փաստաթղթերն այն վստահությամբ, որ բարձր առաջադիմությունն ու հարուստ գիտելիքների կօգնեն արժանանալ կրթաթոշակի: Ուրախ է, որ կկարողանա թեթևացնել ծնողների հոգսը: