ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թանգարանի հյուրերն էին դպրոցականները
21.02.2013
Թանգարանի հյուրերն էին դպրոցականները
Մանկավարժական համալսարանի թանգարանը շարունակում է հյուրընկալել այցելուների: Վերջին շրջանում Դիմորդների ընդունելության կազմակերպման և համակարգման բաժնի նախաձեռնությամբ թանգարան են այցելում նաև դպրոցականները. այսօր բուհում էին № 198 ավագ դպրոցի 11-րդ դասարանի շուրջ 20 աշակերտներ:
 
Նրանք շրջեցին եռաչափ թանգարանում, ծանոթացան բուհի ստեղծման պատմության ժամանակագրությանը` հիմնադրումից մինչև մեր օրերը, գործող ֆակուլտետներին, Հայրենական և Արցախյան պատերազմներում Մանկավարժականի մասնակցությանը, բուհում դասավանդած և մանկավարժության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած մասնագետներին:
 
Դիմորդների ընդունելության կազմակերպման և համակարգման բաժնի ավագ մասնագետ Արմինե Տոնոյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցականների մասնագիտական կողմնորաշման խորհրդատվությունն իրենց բաժնի գործառույթներից է. «Նման այցերն օգնում են աշակերտներին ծանոթանալմասնագիտություններին,քննությունների կազմակերպմանն ուընդունելության կարգին,իսկ թանգարան այցելությունն էլ` ծանոթանալբուհի պատմությանը,առօրյային»: Արմին Տոնոյանը հավելեց, որ արդենիսկ նախնական պայմանավորվածություն կա մայրաքաղաքի բոլոր ավագ դպրոցների հետ`նման այցելությունները շարունակական դարձնելու նպատակով:
 
№ 198 ավագ դպրոցի 11-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի դասղեկ Գոհար Գևորգյանը տպավորված է տեսածով. նման փոփոխություններն ու առաջընթացը իսկական անակնկալ էր նրա համար: Դասղեկից պակաս ոգևորված և զարմացած չէ նաև աշակերտուհի Սվետլանա Մեծոյանը.«Առաջին անգամ էի Մանկավարժականում. այստեղից հեռանում եմ հրաշալի տպավորություններով: Գրագետ կազմակերպված էքսկուրսիան, մանրամասն ու մատչելի տեղեկատվությունն օգնեց հնարավորինս տեղեկանալ բուհի պատմությանն ու գործունեությանը:
Չգիտեի, որ մշակութային և հասարակական բազմաթիվ ականավոր գործիչներ եղել են հենց այս բուհի շրջանավարտները, իսկ Խաչատուր Աբովյանի կոչն ու ուղերձը առավել քան ոգևորիչ էր»:
Աշակերտները եղան նաև բուհի Հումանիտար ընթերցանության գրադարանում, ծանոթացան մասնագիտական ու գեղարվեստական գրականության նմուշներին:
 
 
Ի դեպ, Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը տեղեկացրեց, որ փետրվարի 6-ից մինչ օրս համալսարանի թանգարան են այցելել ավելի քան 250 աշակերտներ: