ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընտանեկան ընթերցանությունը ուսումնական գործընթացի բաղադրիչ
26.02.2013
Մանկավարժական համալսարանը սերտ համագործակցում է պրակտիկա վարող դպրոցների հետ: Հերթական ձեռնակը կայացավ Անանիա Շիրակացի ճեմարանի և Սկզբնական կրթության ֆակուլտետի հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի միջև:
Ինքնուրույն ընթերցանության ծրագրի շրջանակներում ճեմարանի երրորդ դասարանցիները հյուրընկալվեցին «Էդիթ Պրինտ»գրատանը և ներկայացրին յուրօրինակ դաս-ցերեկույթ: Գրքի տոնին նվիրված միջոցառումն ամփոփեցին երեխաների ծնողները՝ ընտանեկան ընթերցանության նյութերի բեմականացմամբ:
«Ինքնուրույն ընթերցանության ընտանեկան ընթերցանություն բաղադրիչը կարևորվում է, քանի որ ընտանիքի անդամները նույնպես մասնակցում են այդ գործընթացին: Ընտանիքի անդամի և երեխայի միջև ընթերցանությունը բերում է ցանկալի արդյունքի`նպաստելով սովորողների հմտությունների և կարողությունների զարգացմանը»,-ասաց ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը:
Նշենք, որ կրտսեր դպրոցի ընթերցանության բոլոր դասագրքերը հեղինակում են հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոսները: