ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատվավոր 2-րդ հորիզոնական՝ «Լավագույն ուսանող» հանարապետական մրցույթում
26.02.2013
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով օրերս անցկացվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որին մասնակցել են առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 2-4-րդ և մագիստրատուրայի՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի ուսանողները:
Մրցույթում Մանկավարժական համալսարանը ներկայացրել է Հատուկ կրթության ֆակուլտետի Օլիգոֆրենոմանկավարժության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Մովսիսյանը:
Վերջինս բարձր առաջադիմության և սպորտի բնագավառում ցուցաբերած ակտիվության համար մրցույթում սպորտի բնագավառում ճանաչվել է «Լավագույն ուսանող» և գրավել է պատվավոր 2-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու ակտիվություն՝ հատկապես գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի բնագավառներում: