Մանկավարժական համալսարանում կայացավ գիտական խորհրդի 2013 թվականի առաջին նիստը: Ավանդույթի համաձայն` գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Ռուբեն
.jpg)
Միրզախանյանը նախ շնորհավորեց հոբելյարներին,ապա պրոֆեսորի երկու դիպլոմ շնորհեց գիտական կոչումների ներկայացված թեկնածուներին:
Դիմելով նոր ձևավորված խորհրդի կազմին` ռեկտորը վստահություն հայտնեց, որ խորհրդի գործունեության առաջին 5 տարիները կնպաստեն մեր երկրում մանկավարժական կրթության հետագա զարգացմանը, իսկ ազգային արժեքների վերաիմաստավորման դերում համալսարանը կունենա իր մեծ ներդրումը:
Ռեկտորը խորհրդին ներկայացրեց բուհի կառուցվածքային բարեփոխումների ընթացքի մասին զեկույց: Նա տեղեկացրեց նոր ձևավորված ստորաբաժանումները ինչպես նաև բուհի կարևորագույն մարմինների`պրոռեկտորների նոր գործառույթները:
Համալսարանի միջազգայնացման մասին խոսելիս Ռուբեն Միրզախանյանը հատկապես կարևորեց բուհում էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգի ներդրումը, Պրակատիկայի, Մագիստրատուրայի և մասնագիտական որակավորումների բարձրացման բաժինների վերափոխումը վարչությունների.«Կրթական որակի զարգացման ուղղությամբ համալսարանի որդեգրած քաղաքականությունը մեկն է` հիմնվել ազգային կրթական զարգացման առանձնահատկությունների վրա և չկառչել սկանդինավյան կամ արևմտյան երկրների փորձից»:
.jpg)
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ բուհն առաջիկայում կունենա ներքին էլեկտրոնային ցանցի կապուղիներ, որը կներդրվի նաև ուսումնական գործընթացների կառավարման էլեկտրոնային համակարգում.«Անհրաժեշտ է շարունակել ուսումնական գործընթացների կառավարման էլեկտրոնային համակարգի մշակումը, ներդրումը, փորձարկումն ու 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարելուն սահուն անցումը: Մենք աշխատում ենք ապահովել համալսարանի ռադիոհաղորդումների և հեռուստաարտադրության թողարկման համար անհրաժեշտ նյութատեխնիկական զինվածությունը, ավելացնել ռադիոհաղորդումների և հեռուստաարտադրության թողարկման ծավալները և բուհի պաշտոնական կայքի արդիականացման աշխատանքները»,-հավելեց Արա Երեմյանը:
Գիտական խորհրդի օրակարգային հաջորդ հարցը Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր:
Դեկանի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, դոցենտ պրոֆեսորի պաշտոնակատար Գագիկ Դեմիրխանյանը փակ քվեարկության արդյունքում ստանձնեց վերոնշյալ պաշտոնը: Վերջինս ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, առկա խնդիրներն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Դոցենտի կոչումներ ստացան Օտար լեզուների դասավանդման և մեթոդիկայի ամբիոնի դասախոս Լիլյա Բալասանյանը, Ռեժիսուրայի ամբիոնի ասիստենտ Աշոտ Համբարձումյանը, Ն/Դ

մանկավարժության և մեթդիկաների ամբիոնի դասախոս Կարինե Հովակիմյանը,Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Մարինե Մաթոսյանը և Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս Կարինե Պապիկյանը: Օպերատորության, գեղ.լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Գառնիկ Հովակիմյանը ստացավ պրոֆեսորի գիտական կոչում:
Գիտական խորհուրդը նիստի ընթացում հաստատվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի որոշումը` Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնը վերանվանել Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասվանդման մեթոդիկայի ամբիոնի:
Հաստատվեց նաև Համալասարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգը, ինչպես նաև ներկայացված 3 թեկնածուական, 1 դոկտորական ատենախոսություների թեմաներն ու տպագրության ներկայաված աշխատանքները:
Նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:




