«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում ավարտվեցին Չիկագոյի համալսարանի ատենախոսության թեկնածու Եաշար Թոլգայի ուսումնական դասընթացները:
.jpg)
Եաշայի ատենախոսության թեման է «19-րդ դարի երկրորդ կեսին Կարնո հայության տնտեսական և սոցիալական առանձնահատկությունները».հայկական նյութերի, սկզբնաղբյուրների հետ նրա ամենօրյա աշխատանքը ենթադրում էր հայերեն երկու լեզվական մակարդակների իմացություն:
Մանկավարժական համալսարանը սիրով ընդառաջեց երիտասարդ պատմաբան-գիտնականի խնդրանքը` հնարավորություն տալով նրան երկու ամիս շարունակ խորացնել իր գիտելիքները արդի արևմտահայերենից և արևելահայերենից:
.jpg)