ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայ ազգային տոները՝ ուսանողների մատուցմամբ
11.03.2013
Օրերս Երևան քաղաքի պատմության թանգարանում Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային բաժնի ուսանողները հանդես եկան «Հայ ազգային տոներ» խորագիրը կրող միջոցառմամբ:
Միջոցառումը մեկնարկեց հայկական ավանդական հարսանիքի ներկայացմամբ, ապա յուրահատուկ բեմադրությամբ հյուրերին ներկայացրին «Բարեկենդան» տոնի նշանակությունն ու գեղեցիկ սովորույթները:
Ուսանողուհի Մարիամ Ղուկասյանը հանգամանորեն մեկնաբանեց նաև Մեծ պահքի յոթ կիրակիների և Սուրբ Զատկի խորհուրդն ու նշանակությունը:
Հյուրերի, թանգարանի այցելուների հիացմունքն ապացուցեց՝ կատարված աշխատանքը ոչ միայն գեղեցիկ է, այլև կրթող ու դաստիարակող:
Թանգարանի աշխատակազմը ուսանողներին կոչեց «Մեր թանգարանի դեսպաններ» և կատարած աշխատանքի համար շնորհեց Երևան քաղաքի պատմության թանգարանի «Գիտական հոդվածների ժողովածուներ»-ի հատորները: