Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը մի խումբ ուսանողների հետ օրեր առաջ այցելեցին Նուբարաշենի «Երևանի խնամքի և

պաշտպանության» N 2 գիշերօթիկ հաստատություն:
Ուսանողները շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց առօրյային, հետաքրքրություններին և նախասիրություններին:
«Գիշերօթիկի սաները սկզբում շփոթված էին, հուզված, սակայն կարճ ժամանակ անց ընկերացանք. հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Նրանք պատմեցին իրենց դասերի և ժամանցի մասին, մենք էլ մեր հերթին երեխաների համար բացահայտեցինք ուսանողական կյանքի հետաքրքիր դրվագներն ու ուսումնառության ընթացքը»,-նշեց Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Վարազդատ Եղիազարյանը:
Վերջինս հավաստիացրեց` ամեն ինչ կանեն, որպեսզի երեխաները իրենց չզգան միայնակ և լքված, իսկ նմանատիպ միջոցառումներն ու այցերը մանկատներ կլինեն ավանդական:
Ուսանողները հանդիպման ավարտին երեխաներին հանձնեցին փոքրիկ նվերներ: