ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արժանացել է կազակական գեներալի կոչման
12.03.2013
ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ բանակի փոխգնդապետ, բազմաթիվ գրքերի հեղինակ Տիգրան Պետրոսյանցը օրերս Դոնի կազակական ոչ ավանդական բնակավայրերի միավորման ատաման Ի. Կոնովի կողմից արժանացել է Դոնի կազակական զորքերի գեներալի կոչման:
Գրադարանի տնօրենն իր հեղինակած «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» հանրագիտարաններում անդրադարձել է հայ ժողովրդի զավակների ռազմական կենսագրությանը, 1560-ական թվականներից մինչև մեր օրերը Հայաստանի և այլ պետությունների կողմից գեներալի և ծովակալի կոչմանն արժանացած հայորդիներին, ինչպես նաև ժամանակին կազակական ատամաններ եղած հայ զորավար-գեներալներին:
«Վերջերս Հայ-ռուսական կազակական միավորման հիմնադրման 10-ամյակի առթիվ պարգևատրվել էի նրանց հոբելյանական մեդալով, այնուամենայնիվ մեծ անակնկալ էր նաև Դոնի կազակական զորքերի գեներալի կոչմանն արժանանալը: «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» հանրագիտարանները միտված են երիտասարդ սերնդի մարտական ոգու բարձրացմանն ու նրանց ինքնաճանաչմանը. ուրախ եմ, որ գրքերի արժեքը գնահատեցին նաև օտարազգիները»,-նշեց Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս տեղեկացրեց, որ շուտով կհրատարկվի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի անգլերեն, իսկ առաջիկայում պատրաստ կլինի նաև գրքի ռուսալեզու տարբերակը: