ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցության սկիզբ
13.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց «Աղետների ռիսկերի նվազեցում» (ԱՌՆ) ծրագիրը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին աղետների ռիսկերի ուսուցման սկզբունքները, դրանց ներդրման հնարավորությունները ոչ միայն ուսումնական, այլև ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական որակավորման ծրագրերում:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ռեգիոնալ գրասենյակի Արտակարգ իրավիճակների և ԱՌՆ ծրագրերի ղեկավար Անդրեա Ջեյմսը, նույն ծրագրի մասնագետ Անիմ Ռեհմանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայատանյան գրասենյակի ԱՌՆ ծրագրերի ղեկավար Տիգրան Թովմասյանը, Մագիստրատուրայի և մասնագիտական որակավորումների բարձրացման վարչության պետ Նաիրա Հակոբյանը, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լաուրա Ասատրյանը, Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանն ու տարբեր ֆակուլտետների մագիստրոսներ:
Նշենք, որ ծրագրի նպատակն է հետազոտել կրթության բնագավառում աղետների ռիսկերի նվազեցման ներկա իրավիճակը, ներառել ԱՌՆ հիմնական սկզբունքները Մանկավարժական համալսարանի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև իրականացնել դրա ուսուցումը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: