ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին մրցաշարի աշխատանքները
18.03.2013
Օրերս Մանկավարժականում էին «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» ժյուրիի անդամները:
Ոլորտի պատասխանատուները, ուսուցիչները, մի շարք բուհերի քիմիկ դասախոսներն ու երիտասարդ գիտաշխատողները նիստի ընթացքում ամփոփեցին նախորդ մրցաշարի արդյունքներն ու քննարկեցին հետագա անելիքները:
«Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար»-ն անցկացվում է ինտերակտիվ խաղի` «քիմիական մարտի» սկզբունքով.Հայաստանում այն մեկնարկել է 2010 թվականից` «Այբ» կրթական հիմնադրամի և Մանկավարժական համալսարանի Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մեթոդական աջակցությամբ:
Մրցաշարի ղեկավարը Մանկավարժական համալսարանի Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս քիմիական գիտությունների թեկնածու Նինա Հոբոսյանն է, փոխնախագահը` նույն ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Բաբախանյանը:
Մրցաշարի նպատակն է 9-12-րդ դասարանների աշակերտների մոտ բարձրացնել «Քիմիա» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել նրանց` ստեղծագործական և գիտական քննարկումներ վարելու կարողությունների և հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքներին և գիտական գործունեությանը:
Նշենք, որ նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիանները փոխառված են Ուկրանիայում երկար տարիներ հաջողությամբ անցկացվող համանուն մրցաշարից: