ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորեցին կանանց տոնը
20.03.2013
Մանկավարժական համալսարանի «Մշակույթի կենտրոն»-ը, չխախտելով ավանդույթը, կանանց միամսյակի կապակցությամբ համալսարանում տոնական «Գարուն է գալիս» խորագրով միջոցառում էր կազմակերպել:
 
 
Բուհի վոկալ-գործիքային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանի, խմբավար Վալերի Գասպարյանի ղեկավարությամբ և դաշնակահարուհի Նինա Մարգարյանի նվագակցությամբ, կատարեց «Սիրուս կսպասեմ», «Ծաղկած բալենի», «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունները:
 
 
 
 
 
Երաժիշտ, երգահան Մարտին Ահարոնյանը ներկայացրեց «Հուշեր», «Մարինա դել ռեյ» գործիքային ստեղծագործությունները.հայկական և արտասահմանյան բազմաժանր երաժշտական և պարային կատարումներով կանանց շնորհավորեցին նաև բուհի և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի շրջանավարտներ Մհեր Գալստյանը, Վանուհի Բահրամյանը, Մարգարիտա Գաբրիելյանը, Դավիթ Հակոբյանը, Անուշիկ Մանուկյանն ու Տիգրան Քախվեջյանը:
 
 
 
 
 
 
Հանդիսատեսին սպասվում էր մեծ անակնկալ. առաջին անգամ նույն բեմում բարձրակարգ կատարումներով ելույթ ունեցան մեծ ճանաչում վայելող «Հայ սուպերսթար», «Ժողովրդական երգիչ» և «Հայաստանի ձայն»-ը հեռուստանախագծերի մասնակիցներ Ջիվան Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Ռուբեն Իշխանյանը, Նշան Կարապետյանը, Ֆրիկ Ռոստոմյանն ու Հայաստանի Երգի պետական թատրոնի սան Մարիամ Մելիք-Բախշյանը:
 
«Նման միջոցառումներն արդեն ավանդական են մեզանում. վստահեցնում եմ` դրանք կլինեն շարունակական և տարեցտարի նոր շունչ կստանան: Կանանց մաղթում եմ ժպիտներ և ամենօրյա շփում բարձրակարգ արվեստի հետ»,-համերգի ավարտին նշեց «Մշակույթի կենտրոն»-ի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը: