Մանկավարժական համալսարանի նորաստեղծ Պրակտիկայի վարչության աշխատակազմն ու Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի Կրթության ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար

Վեսա-Մատտի Սարենիուսն այսօր այցելել էին ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարան:
Այցի նպատակն էր դիտարկել մանկավարժական պրակտիկայի փորձնական ծրագիրը:
Պրակտիկայի առաջին` ուսումնաճանաչողական փուլում, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի 16 ուսանողներ թեստի միջոցով ծանոթացան ավագ դպրոցի աշակերտի հոգեբանությանն ու վարքին:
Դերային խաղերի, դասարանի հոգեբանամանկավարժական նկարագրության, աշակերտի բնութագիրը ներկայացնող ձևանմուշներով ուսնողները` որպես մանկավարժներ փորձեցին վերլուծել իրենց առջև դրված խնդիրներն ու օգնել աշակերտներին հաղթահարել ուսումնական գործընթացում հանդիպող դժվարությունները:

«Պրակտիկայի առաջին փուլում չափազանց կարևորում եմ հոգեբանի հետ աշխատանքը: Կատարված փորձն ու հոգեբանական վերլուծությունը ուսանողներին սովորեցրին հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները և չշտապել պիտակավորել աշակերտների վարքը»,-ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
«Մանկավարժական պրակտիկայի նոր փաթեթը ներառվել է Օուլուի համալսարանի օրինակով և արդյունավետության դեպքում կկիրառվի ամբողջությամբ: Պրակտիկան ունի իր առանձնահատկությունները.այն պետք է լինի նպատակային և արդյունավետ: Պրակտիկայի շարունակականությունը հնարավորություն կտա ուսանողներին դիտարկել աշխակերտի զարգացման դինամիկան և պահպանել գործընթացի հաջորդականության սկզբունքը»,-նշեց Պրակտիկայի վարչության պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ըստ կրթական վերջնարդյունքի գնահատել պրակտիկան՝

առաջնահերթությունը տալով գործնական կարողություններին և դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը:
Հետևելով պրակտիկայի առաջին փուլի գործընթացին` ֆին փորձագետն այդ առթիվ հայտնեց իր գոհունակությունը:Վեսա-Մատտի Սարենիուսըհիշեցրեց ուսանողներին` լավ ուսուցիչ դառնալու համար որևէ դեղատոմս չկա, սակայն հորդորեց ինքնակրթվել` ուսումնական գործընթացը դարձնելով աշակերտակենտրոն. «Մանկավարժականի հետ համագործակցությունը ծավալվում է նոր հարթության վրա. նախկինում առկա խնդիրները հետզհետե վերանում են: Վստահ եմ` փորձնական այս ծրագիրը կնպաստի պրակտիկայի որակի բարձրացմանը, կզարգացնի դպրոցի որակը` նպաստելով Օուլուի և ՀՊՄՀ-ի համագործակցությանը»:
Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ քննարկում.Մանկավարժականի ուսանողները ոլորտի մասնագետներին ներկայացրին իրենց առաջարկներն ու ընդգծեցին, որ պրակտիկայի նոր ձևաչափը կնպաստի մանկավարժի մասնագիտությունը նորովի մատուցելուն:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող-պրակտիկանտները արտադասարանական պարապմունքի շրջանակում հենակետային վարժարանի աշակերտներին ուղեկցեցին Մանկավարժական համալսարանի թանգարան և Հումանիտար ընթերցանության գրադարան: