Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ասմունքի ցերեկույթ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:.jpg)
«Տերյան» մշակութային կենտրոնում հնչեցին Հովհաննես Շիրազի, Մկրտիչ Սարգսյանի, Անահիտ Քնարյանի և այլոց ստեղծագործական գոհարները:
Միջոցառմանը երաժշտական շունչ հաղորդեցին Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական բաժնի ուսանողուհիների ջութակի կատարումները:
Միջոցառումն ավարտվեց Հովհաննես Շիրազի. «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» բանաստեղծությամբ:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողները շնորհավորեցին ներկաներին՝ մաղթելով, որ կյանքի աղբյուր հանդիսացող անկեղծ ժպիտը ուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում: