Օրերս Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսը կազմակերպել էր «Ռուս գրականության ընթերցումները» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում քննարկվեց գրականագետ Աբգար
.jpg)
Ափինյանի`«Ակնարկներ 20-րդ դարի ռուս գրականության պատմության»գիրքը:
Ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանն իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց հայ-ռուսական բարեկամության ամրապնդման անհրաժեշտութունը:
«Գորկին և Հայաստանը»,«Սերգեյ Եսենինի սիրերգությունը»,«Վալերի Բրյուսով»,«Մարիա Ցվետաևան բանաստեղծության և քննադատության մասին»,«Բորիս Պաստեռնակի արձակը»,«Իվան Բունին»խորագրերը կրող զեկույցներով հանդես եկան ուսանողուհիներ Ժենյա Հակոբյանը, Լիանա Ավետիսյանը, Մարիամ Հակոբյանը, ՌիտաԿարապետյանը, Անուշ Հայրապետյանն ու Անի Բաղդասարյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև«Независимая газета»թերթի հայաստանյան ներկայացուցիչ Ելենա Շուվայեվան, ժամանակակից գրող, լրագրող Աշոտ Միրզոյանը, գրող-արձակագիր Ալինա Դերձյանը, բանաստեղծուհիներ Ինգա Իշխանյանն ու Քրիստինե Խալաթյանը:
.jpg)
.jpg)
.jpg)