ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օտար լեզվի բաց դաս
28.03.2013
Օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մանկավարժություն և սոցիոլոգիա» բաժնի 1-ին կուրսի ուսանողները«Օտար լեզու»առարկայի շրջանակում(դասախոս Արթուր Ղազարյան ) կազմակերպել էին բաց դաս, որին ներկա էին ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, դեկանի ուսումնական գծով տեղակալ Լիդա Արամյանը, Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեկյանը, դասախոսներ և ուսանողներ:
Ապագա մանկավարժ-սոցիոլոգները ''Sociology and its role in the humanity'' թեմայով տեսազեկույցի միջոցով ներկայացրին սոցիոլոգիա գիտության ծագումը, հիմնախնդիրներն ու նշանակությունը հասարակության կայացման և զարգացման գործում:
Զեկույցին հաջորդեց ակտիվ քննարկում, հարց ու պատասխան:
Առաջին կուրսեցիները նշեցին, որ անգլերենով անցկացվող նման զեկույցներն ու դասընթացները նպաստում են մասնագիտական աճին, անգլերենի իմացության բարելավմանն ու հեշտացնում հետագայում նախատեսված մասնագիտական անգլերենի ուսուցման գործընթացը: