ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պայքարում են ինտելեկտուալները
28.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում անցկացվեց միջբուհական ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին 7 բուհերի` ՀՊՄՀ-ի, ԵՊԼՀ-ի, ՀՊՃՀ-ի, Երևանի թատրոնի և կինոյի, Սանկտ –Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավագիտության ինստիտուտների, Հայ-ռուսական (Սլավոնական) և Էրեբունու բժշկական համալսարանների թիմերը:
Երկու փուլով և ռուսերեն լեզվով ընթացող ինտելեկտուալ խաղի թեման ռուս դասական գրականությունն էր: Թեժ մրցապայքարում 3-րդ տեղը զբաղեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թիմը, 2-րդը`ՀՊՄՀ-ն էր, իսկ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը:
Խաղի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և ռուսալեզու գրքերով:
Մանկավարժական համալսարանի ՈՒԽ-ի Ինտելետուալ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը նշեց, որ նման խաղերը նպաստում են ուսանողների գիտելիքների և իմացության մակարդակի բարձրացմանը, ճկուն մտածելակերպի ձևավորմանն ու պայքարի ոգու ամրապնդմանը: