ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացրին ֆիզիկայի ուսուցման մեթոդները
29.03.2013
Ֆիզիկայի զարգացման պատմությունը, հայտնի ֆիզիկոսների կյանքի հետաքրքրաշարժ դրվագներն ու ֆիզիկայի ուսուցման մեթոդները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Բնագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետաքրքրության առանցքում են:
Կազմակերպված բաց դասի ընթացքում ուսանողներն անդրադարձան «Բնագիտության դասավանդման մեթոդիկա և խնդիրների լուծման պրակտիկա» առարկայի շրջանակում ուսումնասիրած և գործնականում կիրառած ֆիզիկայի ուսուցման մի շարք մեթոդների՝ մտագրոհ, քառաբաժան, վենի-դիագրամ, նախագծերի մեթոդ, պրիզմա, հասկացությունների քարտեզ:
Ներկաները դիտեցին նաև խաղ-ներկայացում՝ «Իներցիայի դատը» խորագրով:
Դասախոս Նարինե Բաբաջանյանի կազմակերպած միջոցառմանը ներկա էին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանը, դասախոսներ Գագիկ Կրուկչյանը, Գարուշ Պետրոսյանը, Էռնեստ Բարխուդարյանը, Նաիրա Սաֆարյանը, Լևոն Գրիգորյանը և այլք:
Միջոցառման ավարտին Էդվարդ Կոկանյանը կարևորեց պրակտիկայի գիտելիքներն ամփոփող հետաքրքիր և ուսուցողական ձեռնարկների անցկացումը բուհում: