Այսօր Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ, որին

մասնակացում էին բուհի 10 ֆակուլտետների շուրջ 70 ուսանող:
Ամենատարբեր ոլորտներն ընդգրկող տրամաբանական և իմացաբանական 30 հարցերի միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան ստուգել իրենց գիտելիքներն ու արագ կողմնորոշվելու ունակությունը:
Խաղի ավարտին ամենաբարձր միավորներ հավաքած 10 ուսանող համարվեցին իրենց ֆակուլտետի «ամենաինտելեկտուալ»-ները:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Մանկավարժության և սոցիոլոգիա բաժնի 3-րդ կուրսի ամենաինտելեկտուալի կոչմանն արժանացած Լիլիթ Սիմոնյանը խոստովանում է` խաղին մասնակցելու հիմնական պատճառը հետաքրքրությունն էր և սեփական գիտելիքների գնահատումը: Արդյունքից գոհ է, բայցև պարտավորված.հետագա պայքարում անհրաժեշտ է հանդես գալ առավել պատրաստված, զինված հարուստ և բազմակողմանի գիտելիքներով:
Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Ղահրամանյանը կուրսընկերուհուն գերազանցել է ընդամենը կես միավորով.թեպետ բազմիցս մասնակցել է նմանատիպ խաղերի, սակայն անկեղծանում է` անհատական մասնակցությունն առավել բարդ է ու պատասխանատու:
Նշենք, որ առաջիկայում 10 ֆակուլտետների ինտելեկտուալ ուսանողներից կկազմվեն նմանատիպ խաղերին բուհը ներկայացնող 2 թիմեր, իսկ մինչ այդ նախատեսվում է միջֆակուլտետային անհատական խաղ, որի արդյունքում հայտնի կդառնա բուհի «ամենաինտելեկտուալ ուսանող»-ը: