Շարունակվում են ուսանողների հետ Մանկավարժական համալսարանի Պրակտիկայի վարչության աշխատակազմի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի Կրթության ֆակուլտետի
.jpg)
պրակտիկայի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսի հանդիպումները:
Մանկավարժական պրակտիկայի վերանայումը, փորձնական ծրագրի կիրառումն ու դրա կազմակերպման արդյունավետության խնդիրներն այսօր քննարկվեցին բուհի 10 ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահների հետ:
Պրակտիկայի վարչության պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը հանդիպման հենց սկզբում խոսեց պրակտիկան հետազոտական և ուսանողակենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին. «Մենք մշակել ենք աշխատանքի հստակ ծրագիր.նման քննարկումները հնարավորություն կտան մեր գործողությունները դարձնել առավել թիրախային, ուղղորդված և կոնկրետ: Պրակտիկան պետք է լինի ուսումնառության կարևորագույն օղակ, որը կապահովի ուսանողների շարժունությունն ու կդառնա ուսումնառության արդյունքի գնահատման հիմք»:
Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետներն ու ուսանողները քննարկեցին պրակտիկայի գործընթացում տարվող անհրաժեշտ փոփոխությունների, մատուցվող նյութերի`գրքերի, ուսումնամեթոդական փաթեթների, դասավանդման և խորհրդատվության գործընթացի, լսարանների և նյութատեխնիկական ենթակառուցվածքների հասանելիության մասին:
.jpg)
Ուսանողները հանդես եկան մի շարք առաջարկներով. մասնավորապես` անցում կատարել ինտերակտիվ պրակտիկային, պրակտիկան անցկացնել համապատասխան թափուր աշխատատեղ ունեցող ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նախօրոք իրազեկել պրակտիկան անցկացնող ղեկավարի մասին:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, համալսարանի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը հանդիպման ավարտին նշեց.«Պրակտիկայի խնդիրների վերաբերյալ նման բովանդակալից և արդյունավետ քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են: Առաջին անգամ այս ձևաչափով քննարկվեցին պրակտիկայի ոլորտում առկա խնդիրները. յուրաքանչյուրս հանդես եկավ առաջարկներով: Վստահ եմ` դրանք հաշվի կառնվեն պրակտիկան կազմակերպող համապատասխան ստորաբաժանումների կողմից և կկիրառվեն` ուսուցման գործընթացը նորովի և առավել արդյունավետ դարձնելու համար»:
Ֆին փորձագետ Վեսա-Մատտի Սարենիուսը վստահեցրեց`առկա խնդիրների ու պրակտիկայի համապատասխանեցումը մասնագիտական կրթական ծրագրին արդենիսկ քննարկվել է: Վերջինս տեղեկացրեց` ձեռնարկվում են քայլեր, որպեսզի առաջիկայում Ֆինլանդիայի Օուլուի և Մանկավարժական համալսարանի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնեն փոխանակման ծրագրի շրջանակում: