ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեդալ՝ Ռազմիկ Փանոսյանին
03.04.2013
Մեդալ՝ Ռազմիկ Փանոսյանին
Այսօր Մանկավարժական համալսարանի հյուրն էր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:
 
Վերջինս շրջեց բուհի թանգարանում, ծանոթանացավ Մանկավարժական համալսարանի պատմությանը, ժամանակագրությանը, ականավոր շրջանավարտներին, ինչպես նաև ֆակուլտետների ներկայիս գործունեությանը:
 
Թանգարանի հուշամատյանում թողած գրառման մեջ Ռազմիկ Փանոսյանն իր ուրախությունն է հայտնում բուհում հյուրընկալելու և համալսարանի գործունեությանը ծանոթանալու առթիվ:
 
«Հիացած եմ այսօրինակ ուսումնական հաստատությամբ: Առաջինիսկ այցելության ընթացքում նկատեցի Մանկավարժական համալսարանի առաջընթացը, նրանում ընթացող կարևոր ու գնահատելի փոփոխությունները»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Ռազմիկ Փանոսյանը:
 
Հանդիպման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրին հանձնեց բուհի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալ: