Այսօր կայացավ միջֆակուլտետային բանավեճերի եզրափակիչ փուլը, որի ընթացքում մրցեցին Բանասիրական և Օտար լեզվի ֆակուլտետների բանավեճերի թիմերը:

«ՀՀ-ում ներառական կրթությունը տալի՞ս է դրական արդյունք» թեմայի շուրջ բանավեճում բանասերները պնդում էին, որ 8 տարվա ընթացքում ներառական կրթությունը դեռևս չի տվել իր ցանկալի արդյունքը. դրա իրականացման համար չկան ոչ միայն անհրաժեշտ ռեսուրսներ, այլև մասնագիտական ներուժ:
Ներառական կրթության ոլորտում դրական արդյունքներ նկատող Օտար լեզուների ֆակուլտետի բանավեճի թիմի կարծիքով, անկախ ներկայիս ցուցանիշների, ներառական կրթության իրականացումը նպաստում է, որպեսզի սահմանափակ կարիքներ ունեցող երեխաները դուրս գան կաղապարից՝ ներգրավվելով ոչ միայն կրթության, այլև հասարակական այլ բնագավառներում:
Հստակեցնելով ներառական և ինտեգրված կրթության տարբերություննները՝ բանասերները պնդում էին, որ Հայաստանում առայժմ իրականցվում է միայն ինտեգրված կրթություն. մեկ դասաժամի ընթացքում մանկավարժը չի կարողանում սահմանափակ կարողություններով աշակերտներին ևս ներգրավել աշակերտակենտրոն ուսուցման մեջ: Վերջիններս հավելեցին՝ դեմ չեն ներառական կրթության իրականացմանը, սակայն այդ ոլորտում դրական տեղաշարժեր դեռևս չեն նկատում. հասարակությունը շարունակում է խղճալ, երբեմն էլ նույնիսկ ծաղրել սահմանափակ կարողություններով մարդկանց:

Իր ամփոփիչ ելույթում Օտար լեզուների ֆակուլտետի բանավեճի թիմն ընդգծեց՝ դեռ շատ կարճ ժամանակ է, որ Հայաստանում իրականացվում է ներառական կրթություն. կան անելիքներ, որոնց իրականացումը երկարատև ժամանակ է պահանջում:
Միջֆակուլտետային բանավեճի հաղթող թիմին որոշեց դատավորների հանձնաժողովը՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբի հիմնադիրղեկավար Լիաննա Չոբանյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Իզաբելլա Բաբայանը, ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը, Բանավեճի հանձնաժողովի պատասխանատու Շողիկ Սահակյանը:
Լիանա Չոբանյանը նշեց՝ եզրափակչում մրցող թիմերի մոտ ձևավորված էր բանավիճելու բավականին բարձր մշակույթ, ներկայացրած փաստարկներն ու ապացույցները բավարար էին առավել լուրջ բանավեճերի մասնակցելու համար:
Իզաբելլա Բաբայանն առաջին հերթին ընդգծեց թիմերի գրագետ և հստակ խոսքը, թիմային աշխատանքն ու թեմայի վերաբերյալ

տեղեկացված լինելը. «Ներառական կրթության կազմակերպումը արդենիսկ ընդգրկվել է բուհի ուսումնական ծրագրերում. սա մեծ քայլ է ներառական կրթության իրականացման ճանապարհին»:
ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը կարծում է՝ թեման պետք է քննարկել ոչ միայն բանավեճի շրջանակներում, այլև դասապրոցեսի ընթացքում՝ անկախ մասնագիտությունից:
Ամփոփելով արդյունքները՝ պարզ դարձավ, որ միջֆակուլտետային բանավեճերում հաղթել է Բանասիրական ֆակուլտետի, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Օտար լեզուների և Կուլտուրայի ֆակուլտետների բանավեճերի թիմերը:
Հաղթող թիմի անդամներին հանձնվեցին պատվոգրեր և Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» գիրքը, որը տրամադրել էր համալսարանի Արհկոմը:
.jpg)


.jpg)

.jpg)