Եղիշե Չարենցի տուն-թանգարանում օրերս բացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների` չարենցյան պոեզիայի թեմատիկայով հերթական ցուցահանդեսը:
.jpg)
«Չարենցյան պոեզիան» խորագիրը կրող ցուցահանդեսին իրենց գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները ներկայացրին ֆակուլտետի 8 ուսանողներ:
Ցուցադրությանը ներկա էին Մանկավարժական համալսարանի դասախոսներ, արվեստասերներ, ուսանողներ:
Ներկաներին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լիլիթ Հակոբյանը: Վերջինս շնորհավորեց ուսանողներին` նշելով, որ չարենցյան թեմատիկայով ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ուսանողներին խորությամբ զգալ և հասկանալ հանճարեղ պոետին, նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը:
Արվեստաբան Մերի Երզնկյանն էլ վստահեցրեց`ցուցահանդեսը կօգնի ներկայացնել ուսանողների նկարչական տաղանդը, զարգացնել մասնագիտական հմտություններն ու կատարելագործել ստեղծագործական ներուժը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին ցուցահանդեսի կազմակերպիչ, ֆակուլտետեի ուսանող Նաիրի Բալաբեկյանին և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումներին:
Նշենք, որ «Չարենցյան պոեզիան» խորագիրը կրող ցուցահանդեսը շարունակվում է: