ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մտերմություն գրքի հետ
13.04.2013

Անգլիական այգին օրերս հյուրընկալել էր Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի շուրջ 50 ուսանողների:

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնած ֆլեշ-մոբի նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել և մեծարել գիրքն ու նրա ունեցած դերը:
«Կյանքում հանդիպող և մեր առջև ծառացած բոլոր հարցերի պատասխանները կարող ենք գտնել գրքերում. դրանք մեր անցյալի, ներկայի և,անկասկած, նաև ապագայի ուղենիշերն են: Գրքերը վստահելի են. գրեթե միշտ լուռ են. խոսում են այն ժամանակ, երբ մեզ ամենից շատ են պետք նրանց խորհուրդները»,-նշեց ֆլեշ-մոբի մասնակից, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արման Աբրահամյանը:
«Գրքերը եղել են, կան ու կլինեն մեր հավատարիմ ուղեկիցները». նախաձեռնության մասնակիցների այս կոչին միացան նաև անծանոթ անցորդներ՝ ապացուցելով, որ ներկայիս երիտասարդությունը չի կորցրել սերն ու հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ: