Օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության շուրջ 30 ուսանող գիտության և
.jpg)
հետբուհականկրթության գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի նախաձեռնությամբ այցելեցին Արարատի` Վազգեն Սարգսյանի անվան զորամաս:
Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Արթուր Թումանյանն ուսանողներին ներկայացրեց ռազմական հոգեբանի աշխատանքի ուղղությունները, հոգեբանական ներգործության ձևերը, ծանոթացրեց մարտական ծառայություն իրականացնող զորամասի առօրյային, մարտական խնդիրներին, զինծառայողների կենցաղին, ծառայության պայմաններին, ուսումնադաստիարակչական գործընթացի մեթոդներին և դրանց առանձնահատկություններին:
Հետախուզական վաշտի զինծառայողները ուսանողների համար ցուցադրեցին հոգեբանական արգելագոտին հաղթահարելու գործնական վարժանք, իսկ հոգեբանական ապահովման համար պատասխանատու, հոգեբան, մայոր Աշոտ Ղազարյանը մեկնաբանեց արգելագոտու յուրաքանչյուր հատվածի ազդեցությունը զինծառայողների հոգեբանության վրա:
.jpg)
Դոցենտ Հակոբ Թադևոսյանը դասախոսության ընթացքում բացատրեց մարտական և մարտականին նմանեցված իրավիճակներում ուսուցման իրականացումը, ապա ուսանողներն արդեն գործնականում ականատես եղան, թե ինչպես են զինծառայողները ծխի, կրակի, կրակոցների միջով հաղթահարում արգելագոտին և խոցում թիրախները:
Ուսանողներն այնուհետ այցելեցին զորամասի հրաձգարան, որտեղ հատուկ փամփուշտներով կրակեցին մարտական զենքերից:
Ապագա զինվորական մանկավարժ-հոգեբանները եղան նաև դաշտային պարապմունքներ անցկացնող ստորաբաժանման զինծառայողների մոտ, ծանոթացան նրանց վրանային կենցաղին, իսկ հավաքի պատասխանատուները ներկայացրին դաշտային հավաքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները, մարտական իրավիճակներին նմանեցրած պայմաններում գործնական պարապմունքների նպատակն ու խնդիրները:
Տանկային ստորաբաժանման հրամանատարը ուսանողներին մանրամասնորեն ներկայացրեց տանկերի տեխնիկական
.jpg)
հնարավորություններն ու կառուցվածքը:
Այցն ավարտվեց զինվորական խոհանոցում.ուսանողները զինվորների հետ միասին համտեսեցին մատուցված կերակուրները:
«Ներկայումս զգալի անջրպետ կա մասնագետների տեսական և գործնական գիտելիքների միջև: Զինվորական մանկավարժ-հոգեբան մասնագետների պարագայում գործնական կարողությունների ձևավորման ու զարգացման հիմնահարցն առավել կարևոր է, քանի որ դրանք անմիջականորեն դրսևորվում կամ պետք է դրսևորվեն իրական պայմաններում»,-armspu.am-ի հետ զրույցում ասաց դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս այցելությանը մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանը և Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանը: