ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծառատունկ Մանկավարժականում
15.04.2013
Ապրիլի 14-ին կազմակերպված համաքաղաքային ծառատունկին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Մանկավարժական համալսարանը:
Ֆակուլտետների դեկանները, բուհի աշխատակիցներն ու ուսանողները վաղ առավոտից բուհի մասնաշենքերի բակերում տնկեցին ծառեր՝ կեռասենի, բալենի և ծիրանենի:
Ծառատունկից բացի, բուհի հարակից տարածքներում իրականացվեցին ծառերի էտման և կանաչապատ տարածքների բարեկարգման աշխատանքներ, որոնց ողջ ընթացքին հետևել է համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրեռոկտոր Արմեն Թամազյանն ու Տնտեսական վարչության պետ Վլադիմիր Մշեցյանը:
Վերջինս նշեց, որ նախատեսվում է առաջիկայում համալսարանի հարակից տարածքներում անցկացնել ոռոգման նոր ջրագիծ, ինչպես նաև 3-րդ և 5-րդ մասնաշենքերի շրջապատը հարստացնել սևահողով և ավելացնել ծառերի ու ծաղիկների քանակը: