ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարզվում են դասախոսները
15.04.2013
Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնը, ամբիոնի վարիչ, միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ օր համալսարանի մարզական դահլիճը տրամադրվում է բուհի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական անձնակազմին:
Բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և թենիսի պարապմունքներից զատ, հատուկ մարզական վարժասարքերի միջոցով բուհի աշխատակիցները Ֆիզկուլտուրայի ամբիոնի մասնագետների ուղորդմամբ անցկացնում են ֆիզիկական վարժանքներ:
Ամբիոնի վարիչի տեղակալ Սուրեն Բարսեղյանը վստահեցնում է`ամբիոնի նախաձեռնությունը ոգևորությամբ են ընդունել համալսարանի դասախոսներն ու բոլոր աշխատակիցները. պարապմունքների օրերը մարդաշատ են: