Օրերս Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնում հյուրնկալվել էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ, դաշնակահար
(1).jpg)
Վիլլի Սարգսյանն ու երաժշտագետ Արմեն Բուդաղյանը:
Հանդիպման առիթը 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկի` Կոնստանտին Իգումնովի ծննդյան 140-ամյակն էր: Նրան աշակերտել են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Աննա Ամբակումյանը, Կետտի Մալխասյանը, Մարիա Ղամբարյանը և այլք:
Երեկոյի ընթացքում հռչակավոր դաշնակահար-մանկավարժի սան Վիլլի Սարգսյանը ներկայացրեց Իգումնովի դասավանդման ինքնատիպ մեթոդները, որին հաջորդեց լսարանային համերգ: Արվեստագիտության թեկնածու, Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի դոցենտ Վյաչեսլավ Եդիգարյանը ներկայացրեց Ալեսքանդր Հարությունյանի հեղինակած` Իգումնովին նվիված «Պրելյուդ»-ը:
Հանդիպումը վերածվեց յուրատեսակ վարպետության դասի. Դմիտրի Շոստակովիչի «Ռե-մաժոր Պրելյուդ-ֆուգա»-ն կատարեց բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վարդանյանը. պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը կատարման վերաբերյալ ուներ դիտողություններ ու մեթոդական ցուցումներ:
Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպումը երկու բուհերի համագործակցությունն ամրապնդելու հերթական քայլն էր:
Հանդիպման ավարտին ծավալվեց հարց ու պատասխան. պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը պատասխանեց ներկաներին հուզող մասնագիտական մի շարք հարցերի: