ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին սեմինարի
18.04.2013
Օրերս Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները մասնակցեցին «Մոնտեսսորի Սիթի» երեխաներիզարգացմանկենտրոնում անցկացվող սեմինարին:
Սեմինարը վարում էր կենտրոնի փոխտնօրեն, մանկավարժ, «Մոնտեսսորի» միջազգային ասոցիացիայի անդամ Աննա Խաչատրյանը:
Ի դեպ, Մարիա Մոնտեսսորին (1870-1952) մեծ ճանաչում է ստացել երեխաների ուսուցման նորարարական մեթոդի ստեղծման շնորհիվ, որը գրեթե 100 տարի կիրառվում է երեխաներին, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին զարգացնելու նպատակով:
Աննա Խաչատրյանը ներկայացրեց վերոնշյալ մեթոդի պատմությունն ու էությունը, ինչպես նաև մոնտեսսորի պարագաների առանձնահատկությունները:
Սեմինարն իրականացվեց Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի նախաձեռնությամբ և «Մոնտեսսորի սիթի» զարգացման կենտրոնի տնօրեն Գայանե Ալեքսանյանի աջակցությամբ:
Ուսանողների հետ սեմինարին մասնակցում էին նաև Լոգոպեդիայի ու վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Ժաննա Պայլոզյանը և դասախոս Մերի Շաբոյանը: