ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ Մանկավարժականում
18.04.2013
Ապրիլի 12-15-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի վերապատրաստման դասընթացներ:
Ակադեմիական 90 ժամ տևողությամբ դասընթացը կազմակերպել էր բուհի Մագիստրատուրայի և մասնագիտական որակավորումների բարձրացման վարչությունը:
Վերապատրասդտման դասընթացին մասնակցում էին բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտում առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ ունեցող շուրջ11 ուսուցիչ:
Դասընթացներն անցկացրին վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ` ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար, ՀՊՄՀ-ի իրավագիտության ամբիոնի դասախոս Աշոտ Եսայանը , ՀՀ ԿԳՆ ԾԻԳ»-ի փոխտնօրեն Նունե Դավթյանն ու ՀՊՄՀ-ի գնումների համակարգման պատասխանատու քարտուղար Դավիթ Մելիքսեթյանը:
Մասնակիցներն ավարտին ստացան մասնակցությունը փաստող վկայագրեր: