Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետը հաճախ է կազմակերպում սեմինարներ, վերապատրաստումներ՝ ուսանողների և դասախոսների ուշադրությունը սևեռելով
.jpg)
ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաներով իրականացնելու վրա:
Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ալվարդ Կիրակոսյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի դասախոսները, ուսանողները և ՀՊՄՀ վարժարանի բնագիտական հոսքի աշակերտները «Բջջի բաժանումը» թեմայի օրինակով ծանոթացան կենսաբանության դասաժամին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին:
Պատկերային ներկայացումների՝ հատուկ տեսանյութերի, վերլուծող աղյուսակների, առաջադրանքների և խաղ-գլուխկոտրուկի միջոցով դասախոսը մատուցվող թեման դարձրեց ավելի հետաքրքիր ու արդյունավետ:

Ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը ողջունեց Ալվարդ Կիրակոսյանի նախաձեռնությունը՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման գործընթացում: Վերջինս կոչ արեց ներկաներին՝ դասի ժամանակակից մոդելները ներմուծել ամենօրյա աշխատանքում՝ այն դարձնելով առավել արդյունավետ ու հետաքրքիր:
Սեմինարի իրականացման համար Ալվարդ Կիրակոսյանին աջակցել էր Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մամիկոն Հակոբյանը: Վերջինիս կարծիքով՝ դասախոսը պետք է տիրապետի ոչ միայն համակարգչին, այլև նրա բազում հնարավորություններին և ծրագրերին կրթական ոլորտում ժամանակին համընթաց քայլելու համար:
Սեմինարին ներկա էր նաև Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Թանգամյանը: Վերջինս կարևորեց ամբիոնների արդյունավետ համագործակցությունը՝ ավելացնելով, որ ուսանողների հետաքրրությունն ու հարցերի առատությունը փաստում են՝ դասի նման մոդելը նախընտրելի է և սպասված: