ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան
19.04.2013
Ապրիլի 2-19-ը Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Բնագիտություն մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացրին Վահան Տերյանի անվան № 60 միջնակարգ դպրոցում:
Դասալսումներից և դասավարումներից զատ, ուսանողներն անմասն չմնացին նաև դպրոցի հագեցած առօրյայից:
Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում-վիկտորինային, որի ընթացքում 5-8-րդ դասարանի աշակերտներից կազմված Մարս,Վեներա և Մերկուրի թիմերը մրցեցին միմյանց հետ:
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Գալստյանը գոհ է երկշաբաթյա պրակտիկայի արդյունքներից: Առաջին անգամ մանկավարժական պրակտիկա անցնող ուսանողուհին համոզված է`այն մանկավարժական հմտությունների ձևավորման և հղկման կարևորագույն նախապայման է:
Պրակտիկայի ընթացքից և Մանկավարժականի ուսանողների մասին իր գոհունակությունը հայտնեց նաև Վահան Տերյանի անվան № 60 միջնակարգ դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը, ընգծելով պրակտիկայի շրջանում ուսանողների բարձր ակտիվությունն ու մասնագիտական կարողությունները: