«Համալսարան-գործատու հայակական համակարգող գործակալություն» («Արարատ») Տեմպուս-4 ծրագրի շրջանակում օրերս աշխատանքային այցով Պալերմոյում էին հայաստանյան

գործընկեր բուհերի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայակական պետական մանակավրժական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսրանի, ՀՊՃՀ-ի և նրա մասնաճյուղերի, Միքայել նալբանդյանի անվան Գյումրիի պետական մանակավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Հայակական ազգային ուսանողական միության, Գործատուների միության, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:
Մանկավարժական համալսարանից աշխատանքային խմբի կազմում էին Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, Հեռանկարային ծրագրերի մշակման և մոնիտորինգի վարչության ղեկավար Ռիտա Գևորգյանը, Միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Ռուզաննա Մինասյանը:
«Արարատ» եռամյա ազգային ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրագույն կրթության պահանջները համապատասխանեցնել փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին՝ համալսարան-գործատու համագործակցային ցանցի հաստատման և գործարկման միջոցով:
Ծրագիրն ընդգրկում է 7 աշխատանքային փաթեթ: Առաջին փաթեթը համակարգող, Պալերմոյում գործող Հետազոտման և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնը գործընկերների հետ համատեղ հայաստանյան ներկայացուցիչների համար կազմակերպեց ծրագրին առնչվող թեմաներով նախավարժանքներ:
Նշենք, որ ծրագրի աշխատանքները համակարգում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Գործընկեր եվրոպական կազմակերպություններն են` Կոբլենց-Լանդաու համալսարանը (Գերմանիա), Ինֆորմացիոն համակարգերի կառավարման ինստիտուտը (Լատվիա), Համաշխարհային համալսարանական ծառայություն-Ավստրիական միությունը (Ավստրիա), Ալիկանտեի համալսարանը (Իսպանիա) և Մարի-Կյուրի համալսարանը ( Լեհաստան):